-
22.03.2017|
10:50
«Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Մեծ Մանթաշի ընտրողների հետ հանդիպմանն արձագանքել է այն տեսակետին, թե բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն և պայքարեն ներկայիս իշխանությունների դեմ:
-
22.03.2017|
10:48
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը:
-
22.03.2017|
10:47
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։
-
22.03.2017|
10:46
Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանի` իր հասցեին հնչեցված որակումներին:
-
22.03.2017|
10:44
ՕՐՕ դաշինքը Շիրակի մարզում ընտրողների հետ հանդիպումներն ավարտեց Գյումրիում՝ բազմամարդ հանրահավաքով Թատերական հրապարակում: Հանրահավաքին չէին մասնակցում Վարդան Օսկանյանն ու Արմեն Մարտիրոսյանը, որ Արթիկից վերադարձել էին Երևան՝ ներկա լինելու «Հաց բերողի» հոգեհանգստի արարողությանը:
-
22.03.2017|
10:43
«Ծառուկյան» դաշինքի ղեկավարը Կապանում քարոզարշավի ընթացքում սյունեցիներին խոստացավ իշխանության գալու դեպքում կարգավորել հանքարդյունաբերության ոլորտը, կանոնակարգել գերշահույթները, կրկնապատկել աշխատավարձերը:
-
22.03.2017|
10:42
Սիրիական կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որի հերթական փուլը կվերսկսվի այս շաբաթ Ժնևում:
-
22.03.2017|
10:17
Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
-
22.03.2017|
10:17
Երեկ Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրեցին երկկողմ հարաբերությունների նոր համաձայնագիրը՝ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը:
-
22.03.2017|
10:14
Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլա Ալի Համենեին շնորհավորել է իրանցիների Նովրուզը և քննադատել տնտեսական վիճակը երկրում: