Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված կլինի գրոսմայստեր Էլինա Դանիելյան, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Գևորգյան կազմով:
Այս օրերին ծանրամարտի Հայաստանի պատանեկան ընտրանին (մարզչական կորպուսում են ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը, Գևորգ Դավթյանն ու Երվանդ Կիրակոսյանը) ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում՝ նախապատրաստվելով ապրիլի 3-10-ին Բանգկոկում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերն ավարտված են, մեկ քառորդ անցած թիմերը՝ հայտնի: Դրանք են՝ «Բարսելոնը», «Ռեալը», «Բավարիան», «Յուվենտուսը», Դորտմունդի «Բորուսիան», «Աթլետիկոն», «Մոնակոն» ու «Լեստերը»:
«Քառասուն տարի է` ելույթ եմ ունենում ամենատարբեր երկրներում, ամենատարբեր հանդիսատեսի առաջ, ու ամեն անգամ բեմ եմ բարձրանում միևնույն հուզմունքով: Ամեն համերգի ժամանակ փորձում եմ ավելի լավ նվագել»,- հայաստանյան առաջին այցելության ժամանակ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը:
2017 թվականի մարտի սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Բրյուսելում էր: Տեղի ունեցան բարձր մակարդակի բազմաթիվ հանդիպումներ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:
ՈՒշադիր եղեք ընդդիմության քարոզչական տեսանյութերն ըմբոշխնելիս և նրանց ծրագրերը ընթերցելիս։ Առայժմ ոռոգման ջրով խմոր են հունցում և անալի բոքոն են թխում։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...