ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը էականորեն բարելավում է կանանց համար քաղաքականություն լինելու և իրենց խոսքը ասելու հնարավորությունները:
Ի՞նչ միջազգային չափանիշների մասին է խոսքը, երբ քարոզարշավի ժամանակ կրակում են, իրար քաշքշում են, ընտրակաշառքը դառնում է թիվ մեկ գործոն, իսկ քաղաքական գործիչների լեքսիկոնն իջնում է փողոցային մակարդակի:
Անցնող յոթ օրն ակտիվ էր ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Երբ հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացը, ըստ էության, կասեցված է, մեծանում է միջնորդ երկրների դերակատարությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Հայաստան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
«Ժամանակ» թերթը գրում է. Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր քարտուղարի թեկնածու։ Նրա թեկնածությունը կազմակերպության գործադիր խորհրդին է ներկայացրել Ադրբեջանը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունները կայանալու են աշնանը։
Եվրախորհրդարանի անդամ և կառույցում Արցախի խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը նամակ է հղել ադրբեջանցի խորհրդարանականներին՝ հերքելով իր և իր գործընկերների Արցախի Հանրապետություն այցի անօրինականության մեղադրանքները՝ հաղորդում է Asbarez-ը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...