-
15.03.2017|
17:10
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՈՒղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։
-
15.03.2017|
17:08
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015-ի համեմատ՝ 2016-ին և 2017-ի հունվար-փետրվարին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը:
-
15.03.2017|
17:06
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց մայրաքաղաքի Նոր Նորք և Նորք-Մարաշ համայնքներում:
-
15.03.2017|
17:04
2005-ին Թրամփը 38 միլիոն դոլար հարկ է վճարել 150 միլիոն դոլար եկամուտ ունենալուց հետո: Տեղեկությունը հրապարակել է հեռուստաընկերություններից մեկը: Սպիտակ տունը հրապարակումն անօրինական է որակել, սակայն չի հերքել:
-
15.03.2017|
17:02
«Ելք» դաշինքի անդամներ, ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ:
-
15.03.2017|
17:00
Վաղուց ժամանակն է առաջընթացի հասնել և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գտնել՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ տրված ընթրիքի ժամանակ:
-
15.03.2017|
16:58
Այսօր տեղի են ունենալու Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Իրենց թեկնածությունն են առաջադրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
-
15.03.2017|
16:57
Այսօր տեղի կունենա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած քաղաքական պլատֆորմի հիմնադիր համագումարը:
-
15.03.2017|
16:55
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
-
15.03.2017|
16:52
Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1890 կրակոց: