Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Նիդերլանդների վարչապետը պատասխանել է Էրդողանին

    Նիդերլանդների վարչապետը պատասխանել է Էրդողանին

    12.03.2017| 18:05
    Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն վրդովված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերից, որը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը չընդունելու Նիդերլանդների որոշումից հետո Հոլանդիայի կառավարությանն անվանել է «ֆաշիստներ»՝ հայտնում է Associated Press-ը:
  • Վիգեն Սարգսյան. Հայաստանը կարող է կապող օղակ լինել ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև

    Վիգեն Սարգսյան. Հայաստանը կարող է կապող օղակ լինել ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև

    12.03.2017| 18:05
    Հայկական զինված ուժերը ստիպված են լինում համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին «տաք գլուխները սառեցնելու և հակամարտության ռազմական լուծման անհնարինությունն ի ցույց դնելու համար»՝ անդրադառնալով շփման գծի վիճակին, միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի երևանյան նիստում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
  • Էդմոն Մարուքյան. «Ելք»-ը միակն է, որ փոփոխություններ կբերի

    Էդմոն Մարուքյան. «Ելք»-ը միակն է, որ փոփոխություններ կբերի

    12.03.2017| 18:03
    «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանը հանդիպել է Վանաձորի տնակային ավաններից մեկի բնակիչների հետ: Տարիներ շարունակ տնակներում բնակվողներին Մարուքյանը հորդորեց քվեարկել «Ելք»-ի օգտին՝ խոստանալով քայլեր ձեռնարկել նրանց խնդիրները լուծելու համար:
  • Նիկոլ Փաշինյան. Պետք է մերժեք ապրիլյան պատերազմի զոհերի արյունը շահարկող քաղաքական ուժին

    Նիկոլ Փաշինյան. Պետք է մերժեք ապրիլյան պատերազմի զոհերի արյունը շահարկող քաղաքական ուժին

    12.03.2017| 18:02
    Երկու օր առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել ցավալի մի իրադարձություն, երբ ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանն իր նախընտրական հավաքին քարոզչական պրոցեսի մեջ է ներքաշել ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրիկին: Դա տեղի է ունեցել բարոյական և ֆինանսական հարկադրանքի ներքո՝ մարտի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Ելք» դաշինքի ընտրարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
  • Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ որոշ անդամների մոտ գործընկերների շահերը հաշվի չառնելու գայթակղություն կա

    Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ որոշ անդամների մոտ գործընկերների շահերը հաշվի չառնելու գայթակղություն կա

    12.03.2017| 18:01
    ՀԱՊԿ-ը պետք է պատշաճ տեղ զբաղեցնի միջազգային կազմակերպությունների համակարգում՝ ասել է Պնախարար Վիգեն Սարգսյանը` ելույթ ունենալով Երևանում «Վալդայ» բանավեճային ակումբի «Փոփոխությունների ժամանակաշրջան. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության պայմաններում» արտագնա նստաշրջանի ժամանակ։
  • Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր պլանը

    Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր պլանը

    12.03.2017| 18:00
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման իր պլանի մանրամասները՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում

    ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում

    12.03.2017| 17:59
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա:
  • ՀՀ արտգործնախարարը հանդիպել է «Վալդայ» ակումբի անդամներին

    ՀՀ արտգործնախարարը հանդիպել է «Վալդայ» ակումբի անդամներին

    12.03.2017| 17:58
    Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անատոլի Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։
  • Չավուշօղլուն Նիդերլանդներին սպառնացել է պատժամիջոցներով

    Չավուշօղլուն Նիդերլանդներին սպառնացել է պատժամիջոցներով

    12.03.2017| 17:57
    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան կարող է տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ սահմանել Նիդերլանդների դեմ, եթե իրեն թույլ չտան մտնել երկիր՝ հանրահավաքին մասնակցելու նպատակով։
  • Էրդողանը «ֆաշիստ» է անվանել Հոլանդիայի իշխանություններին

    Էրդողանը «ֆաշիստ» է անվանել Հոլանդիայի իշխանություններին

    12.03.2017| 17:56
    Թուրքիայի նախագահը սուր քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ում իր դաշնակից Հոլանդիայի իշխանություններին, օգտագործելով «ֆաշիստ» որակումը: Հոլանդիայում վայրէջքի թույլտվություն չի տրվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին: