-
05.03.2017|
00:29
Դոնալդ Թրամփի վարչակազմի երկու ազդեցիկ գործիչներ՝ արդարադատության նախարար Ջեֆ Ստեշնսը և ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը հայտնվեցին բարդ իրավիճակում, երբ հայտնի դարձան նրանց շփումները ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Ո՞վ է նա:
-
04.03.2017|
21:45
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այցը կիրականացվի երկու երկրի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
-
04.03.2017|
21:43
Նիդերլանդների կառավարությունը դեմ է Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը:
-
04.03.2017|
21:40
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 4-ին ընդունել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:
-
04.03.2017|
21:39
Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրները և Արևմուտքի անանուն դիվանագետները հայտնել են AP գործակալությանը, որ ԱՄՆ նախագահը կարող է հետաձգել աշխատանքը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի և ազգային անվտանգության այլ հարցերով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների վրա։
-
04.03.2017|
21:38
ՀՀԿ-ն մարտի 5-ին քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճում։ Առաջին օրվա հանդիպմանը կմասնակցի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քարոզարշավին ակտիվ մասնակցելու է վարչապետ Կարեն Կարապետյանը։
-
04.03.2017|
21:37
Մարտի 4-ին ծեծկռտուք է եղել Արտաշատում՝ նախկին «Արտաշատ» հյուրանոցի մերձակայքում: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ծեծկռտուքին մասնակցել են ՀՀԿ-ական թեկնածուներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մերձավորները:
-
04.03.2017|
21:36
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն սկսել Շվեյցարիայի, Բուլղարիայի, ՈՒրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և այլ երկրների ընկերությունների դեմ, որ համագործակցում են ԼՂՀ-ի հետ:
-
04.03.2017|
21:35
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունից Բաքվին նրբանկատորեն հիշեցրել են, որ հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով են կարգավորվում:
-
04.03.2017|
21:33
Ռուսաստանի ձեռքերում է ղարաբաղյան կարգավորման բանալին, չնայած գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու նրա ձգտումը նույնքան ուժեղ է, որքան և այդ խնդիրը լուծելու ցանկությունը՝ ասվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում։