-
02.03.2017|
22:54
Օրերս Հարավկովկասյան երկաթուղով (ՀԿԵ) Երևան են բերվել նվազեցված սակագներով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում փոխադրված հայկական առաջին բեռները: Երևանում գտնվող Կարմիր բլուր երկաթուղային կայարան առաջինն է հասել «Սպեցմաշ» ընկերության գյուղատնտեսական տեխնիկան:
-
02.03.2017|
22:53
Բելառուսն ու Վրաստանը պատրաստ են խորացնել հարաբերությունները բոլոր ասպարեզներում՝ պաշտոնական այցով Մինսկ ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
02.03.2017|
22:52
Ադրբեջանը Պակիստանից կներմուծի պաշտպանական սպառազինություններ՝ պայմանավորվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը՝ երեքշաբթի Իսլամաբադում հանդիպելով:
-
02.03.2017|
22:50
Փետրվարի 23-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչի ամենամյա բացառիկ կլոր սեղանը` Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարների և արվեստի ոլորտի կառկառուն ներկայացուցիչների հետ:
-
02.03.2017|
18:27
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:
-
02.03.2017|
18:26
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Լևոն Յոլյանին Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվելու առթիվ:
-
02.03.2017|
18:24
Թուրքիայում Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալության ու կալանավորման պատճառ անեկդոտը քրդի ու լազի մասին է։ Դենիզ Յուջելն իր հրապարակումներից մեկում գրել էր Դիարբեքիրում լսած անեկդոտը. «Մի քուրդ ու լազ դատապարտվում են մահապատժի։ Երբ երկուսին էլ տանում են մահապատժի, դահիճը նրանց վերջին ցանկություններն է հարցնում։ Քուրդն ասում է, որ շատ է ցանկանում տեսնել մորը։ Լազի վերջին ցանկությունն էր՝ թող քուրդը չտեսնի մորը»։
-
02.03.2017|
18:24
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ Մասիսում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի ակտիվիստը դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակցի կողմից: «
-
02.03.2017|
18:23
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ին պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն:
-
02.03.2017|
18:22
ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն ակնկալում է, որ Սենատը կընդունի իր օրինագիծը, որով առաջարկվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել երկու տարի առաջ սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով: