24.02.2017|
19:48
Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ոչ նոր Սահմանադրությունը և ոչ էլ կառավարման նոր համակարգը չեն կանխելու այն հոռի երևույթները, որ երկու տասնամյակ մեր ընտրական համակարգի անբաժան մասն են: Եթե լրիվ անկեղծ լինենք, մեր երկիրը չի էլ անցել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որովհետև ռեյտինգային ընտրությունները նույն մեծամասնականի վերափոխված դրսևորումն են: