19.02.2017|
21:21
Հանրապետության տարածքում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևանում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր գոտիներում կդիտվի -14-16, ցածրադիր գոտիներում՝ -18-20, ցերեկը՝ -3-5 աստիճան ցուրտ: