ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը առաջին արտերկրյա այցն է իրականացնում ԳԴՀ՝ Բոնն քաղաք՝ տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Այցը նախատեսված է փետրվարի 15-17-ը:
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը պատրաստվում է միջսիրիական բանակցություններն սկսել փետրվարի 23-ին, սակայն չի բացառում, որ ամսաթվի տեղաշարժ կարող է լինել, հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:
Կրեմլում կարծում են, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականն ԱՄՆ-ի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցել Միացյալ Թագավորություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը չեղարկելու խնդագրին՝ ասվում է նախարարների կաբինետի պաշտոնական պատասխանում:
Երեկ օրվա առաջին կեսը «Ելք» դաշինքինն էր, երեկոն՝ ՀՀԿ-ինը: Գուցե պատահականորեն, գուցե օրինաչափորեն՝ ստացվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցող իշխանությունն ու ընդդիմությունը այդքան ակնհայտ դարձրին իրենց տարբերությունը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մոտեցումները շատ մոտ են ՀՀԿ-ի մոտեցումներին՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...