Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից տեղափոխվել է Ադրբեջան։ Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վճիռը:
Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունները դառնում են ողբերգական ու զավեշտալի միաժամանակ: «Ելքը», որ 2016-ի դեկտեմբերի 12-ին առաջինը հայտարարեց իր մասին, առայժմ մնում է միակ դաշինքը:
Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների:
ԱԺ պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը լքել է ՀՀՇ կուսակցությունը, որը անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կսպասի մինչև 2023-ը Fox News հեռուստաընկերության լրագրող Բիլ Օ’Ռայլիի ներողությունը լսելու համար: «Մենք շատ բարի և շատ համբերատար ենք. օրացույցում կնշենք 2023-ը և այդ հարցով դեռ կվերադառնանք նրա մոտ», - ասել է Պեսկովը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Թայլանդի Թագավորության դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին՝ քննարկելու երկու երկրների տնտեսական կապերը։
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց Հայաստանի և ժողովրդավարության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հանրությանը և ողջ քաղաքական դաշտին վտանգի զանգ է հնչեցնում, որ Հայաստանն արագ հետքայլեր է անում ժողովրդավարությունից։
«Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններին կառաջադրվեն «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներ Վաղինակ Շուշանյանը, Նարեկ Այվազյանը և Հմայակ Մկրտչյանը՝ ասել է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խորհրդարանում հայտարարեց, թե հասկանալի է, որ 2017-ն է, նախընտրական շրջան է, և ամբոխահաճո ինչ-որ հայտարարություններ պիտի արվեն Ազգային ժողովում:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...