Սան Ֆրանցիսկոյի շրջանային վերաքննիչ դատարանը փետրվարի 7-ին նիստ է հրավիրել ներգաղթի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կասեցման դատավճիռը բեկանելու հարցով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը:
Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին, կյանքի 81-րդ տարում մահացել է արվեստաբան, հայ արվեստի շուրջ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների և գրքերի հեղինակ, Մովսես Խորենացի մեդալակիր Պողոս Հայթայանը:
Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպես «սիրիական խնդիրները» և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը: «Ռոհանիի այցը պլանավորվում է մարտի վերջին:
Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 280 կրակոց:
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ամերիկյան նոր վարչակազմի ձգտումը և կարծում է, որ դա օգուտ կբերի Եվրամիությանը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...