-
02.02.2017|
19:19
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Berliner Morgenpost-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրում հանրաքվե կանցկացվի՝ ՆԱՏՕ մուտք գործելու հարցով։
-
02.02.2017|
19:18
Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկին՝ Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին:
-
02.02.2017|
19:17
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը գիրք կգրի իր կյանքի, ԱՄՆ նախագահի ընտրություններում իր քարոզարշավի մասին: Էսսեների ժողովածուն կհրատարակվի տարվա երկրորդ կեսին:
-
02.02.2017|
19:16
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե երեկ «հայերի կողմից տարածված տեղեկատվությունը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ռազմաճակատի գծում սադրանք իրականացնելու և նրա կորուստների մասին, սուտ է»:
-
02.02.2017|
19:15
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 130 կրակոց:
-
02.02.2017|
19:14
Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցը:
-
02.02.2017|
19:13
ԱՄՆ Սենատը հաստատեց Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում` ձայների 56 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ:
-
02.02.2017|
18:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Տերնբուլի հետ հեռախոսազրույցն անվանել է արտասահմանցի գործըկերոջ հետ երբևէ ամենավատ զրույցը՝ հաղորդում է The Washington Post-ը:
-
02.02.2017|
14:49
Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպել է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: IRNA գործակալությունը հաղորդում է, որ ՀՀ Պնախարարն ավելի վաղ ծաղկեպսակ է դրել իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ռահոլլա Հոմեյնիի դամբարանին:
-
02.02.2017|
14:48
Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» գիրք-հեքիաթը «Զանգակի» նոր հրատարակություններից է և իր նկարազարդումներով անտարբեր չի թողնում անգամ մեծահասակներին: Այն լույս է տեսել երեք լեզվով, հասցեագրված է մինչև 7 տարեկան երեխաներին և ուղեկցում է նրանց տարվա չքնաղ գույների միջով, սովորեցնում է երազել ու գնալ երազների հետևից: