-
28.01.2017|
15:56
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:
-
28.01.2017|
15:54
Մհեր Սեդրակյանի փեսան՝ Արմեն Հարությունյանը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, լրագրողների հետ զրույցում՝ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
-
28.01.2017|
15:53
Հունվարի 25-ին Քուվեյթի ԱԳ նախարար շեյխ Սաբահ Խալիդ ալ-Սաբահը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
-
28.01.2017|
15:51
Սուրբ գահն անհանգստացած է ազդանշանից, որ աշխարհին տալիս է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներգաղթյալների հոսքի կանխման նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլանով՝ Վատիկանի դիրքորոշումն արտահայտել է կարդինալ Փիթեր Տարկսոնը, որ ամբողջական մարդկային զարգացման խթանման նախարարության ղեկավարն է:
-
28.01.2017|
15:49
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքեց Գայանե Սողոմոնյանին աշխատանքից ազատելու լուրերը: Նա նշեց, որ Գայանե Սողոմոնյանը դեռ աշխատում է քաղաքապետարանում:
-
28.01.2017|
15:48
Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն՝ կարծում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
-
28.01.2017|
15:48
Հայաստանի և Արցախի հանրապետությունների Զինված ուժերն իրենց առջև դրված ցանկացած խնդիր կատարում են՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
-
28.01.2017|
15:47
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
-
28.01.2017|
15:45
Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 180 կրակոց:
-
28.01.2017|
15:43
Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի ու Արցախի քաղաքական ու ռազմական էլիտան ներկա է եղել «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը: