Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • 200 միլիոն վարկով մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է

    200 միլիոն վարկով մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է

    27.01.2017| 18:22
    «200 մլն վարկի հետ կապված չեմ կարող բացել սպառազինությունների ցանկը, քանի որ հույժ գաղտնի է, բայց կարող եմ ասել, որ նախատեսվածի մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույցի, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալու, որովհետև դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ»:
  • Երևանը հույս ունի ԱՄՆ նոր վարչակազմի հետ ռազմական փոխգործակցությունը շարունակել

    Երևանը հույս ունի ԱՄՆ նոր վարչակազմի հետ ռազմական փոխգործակցությունը շարունակել

    27.01.2017| 18:21
    Հայաստանն ունի բավականին ինտենսիվ ռազմական փոխգործակցության ծրագիր ԱՄՆ-ի հետ՝ լրագրողները հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «ԱՄՆ-ի հետ մենք ունենք շատ ինտենսիվ երկխոսություն, որը, հուսով եմ, վերկուսակցական է:
  • Ժնևում միջսիրիական բանակցությունները հետաձգվել են

    Ժնևում միջսիրիական բանակցությունները հետաձգվել են

    27.01.2017| 18:20
    Ժնևում միջսիրիական բանակցությունները փետրվարի 8-ից հետաձգվել են ամսվա վերջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ հունվարի 27-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
  • Սի Ցզինպին. Սիրո հարցում չի կարելի երեսպաշտ, հավակնոտ կամ դաժան լինել

    Սի Ցզինպին. Սիրո հարցում չի կարելի երեսպաշտ, հավակնոտ կամ դաժան լինել

    27.01.2017| 18:19
    ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն ավանդական չինական օրացույցով տոնվող Նոր տարվա նախաշեմին չինացիներին կոչ է արել սիրել իրենց ընտանիքները և ընկերներին, բարոյական բարձր հատկանիշներ ցուցաբերել և ջանասիրաբար աշխատել հանուն հայրենիքի բարօրության:
  • Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

    Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

    27.01.2017| 18:16
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից:
  • Հովիկ Աբրահամյանի փախուստն իրականությունից

    Հովիկ Աբրահամյանի փախուստն իրականությունից

    27.01.2017| 18:14
    Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը, որքան վերամբարձ, նույնքան էլ բովանդակազուրկ է: Նշանային է ՀՀԿ-ից Աբրահամյանի հեռանալու բուն փաստը. տեքստային բովանդակություն փնտրելն անիմաստ է, որովհետև ՀՀԿ-ն, դասական իմաստով, կուսակցություն չէ ու, լավագույն դեպքում, համակարգի քաղաքական տանիքն է:
  • Իտալիայում հիշել են Բեռլուսկոնիին

    Իտալիայում հիշել են Բեռլուսկոնիին

    27.01.2017| 16:19
    Միլանի դատախազությունը վերսկսել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանդեպ հետաքննությունը անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով վկաներին կաշառելու կասկածանքով, հայտնում է La Repubblica-ն:
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչ

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչ

    27.01.2017| 16:18
    ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հավանություն է տվել «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին՝ ուղարկելով ՀԱՊԿ երկրների վավերացմանը՝ ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
  • Քուվեյթի դեսպան. «Էմիրից ստացել եմ ՀՀ-ի հետ բազմակողմ կապերի զարգացման հանձնարարական»

    Քուվեյթի դեսպան. «Էմիրից ստացել եմ ՀՀ-ի հետ բազմակողմ կապերի զարգացման հանձնարարական»

    27.01.2017| 16:17
    Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուֆ ալ Էնեզիին և բարձր է գնահատել Հայաստան- Քուվեյթ քաղաքական փոխգործակցությունը, կարևորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը:
  • Անկարան Աթենքին մեղադրում է ահաբեկչության դեմ չպայքարելու մեջ

    Անկարան Աթենքին մեղադրում է ահաբեկչության դեմ չպայքարելու մեջ

    27.01.2017| 16:16
    Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ Հունաստանը ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն չունի։ Մեղադրանքի պատճառը հունական դատարանի որոշումն է, որը հրաժարվել է Թուրքիային հանձնել անցած հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող 8 զինվորականների։