26.01.2017|
12:02
Էներգետիկայի բնագավառը, լինելով Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը «Էներգետիկայի շաբաթ-2017» Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման ժամանակ՝ նշելով, որ այս ոլորտում աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը: