-
24.01.2017|
13:28
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ապշերոնի թաղամասում մասնակցել է ռազմական ավանի բացման արարողությանը։ Իր ելույթում Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
-
24.01.2017|
13:27
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ. «Այս նստաշրջանի քննարկումների հիմնական թեման կարծես թե լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու բռնություններն են, և ես նույնպես կուզենայի արտահայտել իմ խորին մտահոգությունը նման երևույթների վերաբերյալ:
-
24.01.2017|
13:26
«Համախմբում» կուսակցությունը պարզաբանում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հայտարարությունը, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։
-
24.01.2017|
13:24
The Independent թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է իրական ընկեր։ Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին հայտարարել է, որ Իսրայելը չափազանց գոհ է ԱՄՆ նոր վարչակարգից։
-
24.01.2017|
13:23
Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից երկրի դուրս գալու հրամանը։ Ընդգծվում է, որ այդ քայլը ձևական է՝ համաձայնագիրը չի վավերացվել ԱՄՆ Սենատում և հազիվ թե հավանության արժանանա, քանի որ դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ում աշխատատեղերի կրճատմանը։
-
24.01.2017|
13:21
ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը հունվարի 23-ին քննարկել է իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության առաջադրած մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին՝ Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը.
-
24.01.2017|
13:16
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հայտարարելով, որ դեռևս չի հաջողվել առաջընթաց արձանագրել վեհաժողովի անդամների միջև հակամարտությունների կարգավորման հարցում:
-
24.01.2017|
13:15
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք քննարկել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, և չի բացառվում, որ Դեմիրճյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»:
-
24.01.2017|
13:14
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպայի բնակիչներին նախազգուշացնում է պոպուլիզմի աճի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի ղեկավարման տարիներին տնտեսական ճգնաժամի և գործազրկության բարձր մակարդակի ֆոնին կտրուկ ուժեղացել են աջակողմյան կուսակցության դիրքերը։
-
24.01.2017|
13:12
Պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը եղել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի հիմնական խորհրդատուն նախընտրական արշավի ժամանակ և ընդունել է նրա առաջարկը պահպանել պաշտոնը նախագահի աշխատակազմում: