-
19.01.2017|
21:32
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարության մեջ չկա դիրքորոշման փոփոխություն՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
19.01.2017|
21:31
Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի՝ կառավարություն նիստից հետո լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, կան մի շարք լծակներ ազդելու այն պետության վրա, որն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և շեղվում է ընդունված խաղի կանոններից:
-
19.01.2017|
21:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովը ժամանակավոր պաշտոնակատար է, ռոտացիոն կարգով այդ տեղը Հայաստանինն է՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
19.01.2017|
21:28
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
-
19.01.2017|
21:27
ԱՄՆ նախագահի փոփոխությունով ծայրահեղ տեղաշարժեր չեն լինի՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «ԱՄՆ կայացած պետություն է` իր բոլոր կառույցներով:
-
19.01.2017|
21:25
Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում վերջին ասուլիսում հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում ձգտել է կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ՝ փոխանցում է BBC-ին:
-
19.01.2017|
21:24
«Աստանայում բանակցությունների առաջնահերթությունը կդառնա հրադարարի ձեռքբերումը՝ քաղաքացիների կյանքը պաշտպանելու և Սիրիայի տարբեր տարածաշրջաններ մարդասիրական օգությունը տեղ հասցնելու համար: Մենք հուսով ենք, որ Աստանայում բանակցությունները հարթակ կդառնան ամեն ինչի շուրջ սիրիական տարբեր կողմերի բանակցությունների համար»:
-
19.01.2017|
21:22
ՌԴ-ն ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցել Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
19.01.2017|
21:22
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը՝ փոխանցում է Corriere Della Sera-ն:
-
19.01.2017|
21:21
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: