-
16.01.2017|
11:54
ԱՄՆ ընտրյալ նախագահի օգնականները հերքել են մամուլում հայտնված լուրը, որ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնը ստանձնելուց հետո Իսլանդիայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
16.01.2017|
11:53
Փարիզում երեկ կայացել է Մերձավոր Արևելքի հարցով միջազգային համաժողով, որին մասնակցել են 70 երկրների պատվիրակություններ։ Ֆրանսիա են մեկնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ՄԱԿ, ԵՄ ներկայացուցիչներ։ Ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
16.01.2017|
11:52
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ 1-ին կուրսի ուսանողին`նույն համալսարանի այլ ֆակուլտետի ուսանող Վ.Մուրադյանի սպանության, վերջինիս համակուրսեցի Ռ.Մարտիրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
-
16.01.2017|
11:06
Սխալ է կարծել, որ ՌԴ կառավարության քարոզչության մարտավարությունը ուղղված է բացառապես ԱՄՆ պահպանողական հանրապետականների կարիերայի աճին՝ The Daily Beast-ում գրում է Քեյսի Միշելը:
-
16.01.2017|
10:56
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կպահպանի ՌԴ պատժամիջոցները «համենայն դեպս, ինչ-որ ժամանակ»: Նա չի բացառել պատժամիջոցները հանելը որոշակի պայմաններով:
-
16.01.2017|
10:53
«Beer&Wine mania» ռեստորանում (Թումանյան 41) hունվարի 21-ին` ժամը 21:00-ին, կկայանա հերթական ջազ երեկոն` «Վահագն Հայրապետյան» ջազ եռյակի մասնակցությամբ, որին այս անգամ կմիանա նաև Նյու Յորքից Հայաստան ժամանած ջազի վարպետ Զեյդ Նասերը:
-
16.01.2017|
10:51
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
-
15.01.2017|
17:33
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
-
15.01.2017|
17:32
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, որը տեղի է ունենալու հունվարի 23-27-ին, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը բարձր են՝ ասել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
-
15.01.2017|
17:31
«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական հարցերին և վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ասուլիսին, Աղվան Վարդանյանը նշել է՝ թեև ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել ամբողջությամբ հետևել ասուլիսի մանրամասներին, պատրաստվում է հանգամանալից ծանոթանալ ցուցանիշներին: