-
15.01.2017|
17:30
«2016-ը ՀՅԴ-ի համար նոր սկզբի տարի էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
-
15.01.2017|
17:25
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը:
-
15.01.2017|
16:47
ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար շարժման ակտիվիստները սկսել են բողոքի մեկշաբաթյա ցույցերը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ՝ հայտնում է Reuters-ը: Մոտ 2 000 մարդ, չնայած վատ եղանակին, դուրս է եկել ցույցի Մարտին Լյութեր Քինգի հուշարձանի մոտ:
-
15.01.2017|
16:46
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել միանալ մյուս երկրներին համաշխարհային տնտեսական խնդիրների լուծման համար՝ հայտնում է Bloomberg-ը:
-
15.01.2017|
16:44
Այսօր ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
-
15.01.2017|
16:39
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 350 կրակոց:
-
15.01.2017|
16:36
Անգլիական պրեմիեր լիգայի քսանմեկերորդ տուրում «Չելսին» արտագնայում «Լեստերի» նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:0 հաշվով՝ հավաքած միավորների թիվը հասցնելով 52-ի, որը յոթով ավելի է այս պահի դրությամբ երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմի» ունեցածից:
-
15.01.2017|
10:25
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Նրանք արժեքավոր և խորհրդանշական նվերներ են փոխանակել։
-
15.01.2017|
10:24
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել ԱՄՆ-ին հրավիրել Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի հանդիպմանը:
-
15.01.2017|
10:23
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա ենթարկվել է անոթների վիրահատության, հայտնում է Repubblica-ն: