-
15.01.2017|
10:23
Փարիզում հունվարի 15-ին անցկացվելիք մերձավորարևելյան խնդրի կարգավորման կոնֆերանսը կարող է լինել վերջին հնարավորությունը արաբաիսրայելական հակամարտության կարգավորման համար` երկու պետությունների` Պաղեստինի և Իսրայելի ստեղծման սկզբունքի հիման վրա՝ հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Le Figaro-ին տված հարցազրույցում:
-
15.01.2017|
10:21
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման մեջ 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին: Միջոցները գերազանցապես ուղղվելու են հերթերի նվազեցմանը։
-
15.01.2017|
10:20
Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։ Նա 48 տարեկան էր։
-
15.01.2017|
10:19
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը տրոհվեց՝ առաջնորդներից մի քանիսը, պատգամավորների մեծ մասը հեռացան կուսակցությունից: Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի ՈՒգուլավան Միխեիլ Սաակաշվիլուն համեմատել է ժամանակը սպառած հին մեքենայի հետ, որը պետք է դեն նետել:
-
15.01.2017|
10:15
Նվազագույնը՝ 2017-ը մարտահրավեր է նետում բոլոր կանխատեսումներին: Անկանխատեսելիության պատճառով սպառնալիքները ավելի սարսափելի են: Կանխելու առաջին քայլը անվանելն ու պատճառը հասկանալն է: Որո՞նք են նոր տարվա մարտահրավերները՝ հարցնում է Մարի-Էլեն Միոտոնը Le Temps-ում:
-
15.01.2017|
10:10
«Հասարակական կարծիք» հիմնադրամը պարզել է, որ ռուսների մեծամասնությունը իրենց երկիրը համարում է հարուստ ու ազատ: Աշխարհում, նրանց կարծիքով, Ռուսաստանին հարգում են ու նրանից վախենում:
-
14.01.2017|
17:49
Ամերիկացիների 82 տոկոսը Ռուսաստանին լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար՝ վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Ipsos սոցիոլոգիական կենտրոնը և Reuters գործակալությունը։ Ի դեմս Ռուսաստանի սպառնալիք տեսնող ամերիկացիների թիվը մեկ տարում աճել է 6 տոկոսով։
-
14.01.2017|
17:48
Սենատի հետախուզական հարցերով կոմիտեն հայտարարել է ռուսական կիբերհարձակումների հետաքննության մեկնարկի մասին, որոնք կոչված էին ազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ փոխանցում է Reuters-ը։ Սենատը նաև կստուգի քաղաքական դաշտի հետ Ռուսաստանի կապերի մասին հաղորդագրությունները։
-
14.01.2017|
17:47
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի ուղարկի իր թիմի ոչ մի ներկայացուցիչ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում, որը կանցկացվի հունվարի 17-20-ին՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։ «Ոչ ոք չի գնա»,-հայտարարել է Թրամփի ներկայացուցիչը։
-
14.01.2017|
17:44
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած վերջին դիվերսիան: