Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 
  • ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետագա գործունեության հարցը բանակցվում է

    ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետագա գործունեության հարցը բանակցվում է

    13.01.2017| 12:36
    «ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռևս կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի վերաբերյալ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել հարցի շուրջ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ ու մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները:
  • Մոսկվան հույս ունի, որ Պուտինն ու Թրամփը «լեզու կգտնեն»

    Մոսկվան հույս ունի, որ Պուտինն ու Թրամփը «լեզու կգտնեն»

    13.01.2017| 12:35
    Մոսկվայում համոզված են, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում հարգանքը պետք է ավելի մեծ լինի, և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսության հույս ունեն՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
  • Իտալիայի ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի վերադարձը G8

    Իտալիայի ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի վերադարձը G8

    13.01.2017| 12:35
    Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն չի բացառել G8-ի ձևաչափի վերականգնումը՝ Ռուսաստանի վերադարձը` 2017-ի մայիսին, Տաորմինում կայանալիք գագաթնաժողովին:
  • Եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվելու

    Եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվելու

    13.01.2017| 12:34
    Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Ս. Պատարագը կսկսվի 10.30-ին: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:
  • Կուրցը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահության գերակայությունները

    Կուրցը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահության գերակայությունները

    13.01.2017| 12:33
    Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության օրոք մտադիր է կենտրոնանալ վերջին շրջանում կորցրած վստահությունը վերականգնելու վրա՝ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:
  • Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Աստանայի բանակցությունների նախապատրաստման հարցը

    Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Աստանայի բանակցությունների նախապատրաստման հարցը

    13.01.2017| 12:32
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստման գործընթացը՝ ըստ Կրեմլի մամուլի ծառայության:
  • Հայաստանում հաշվառված է աշխատանք փնտրող 95,8 հազար մարդ

    Հայաստանում հաշվառված է աշխատանք փնտրող 95,8 հազար մարդ

    13.01.2017| 12:31
    Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված է 95,8 հազար աշխատանք փնտրող, որոնցից 80,8 հազարը` շուրջ 84,4 տոկոսը, գործազուրկ է:
  • Լուծարվում են կառավարության համակարգում գործող երկու կառույցներ

    Լուծարվում են կառավարության համակարգում գործող երկու կառույցներ

    13.01.2017| 12:29
    Ի կատարումն վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է լուծարել Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման արդյունքում կտնտեսվի 9 միլիոն 200 հազար դրամ:
  • Վարչապետը հանձնարարել է դիտարկել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու մեխանիզմներ

    Վարչապետը հանձնարարել է դիտարկել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու մեխանիզմներ

    13.01.2017| 12:27
    Կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու տարբերակներ քննարկել. «Հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»
  • Քլափեր. Հետախուզությունը չի հեղինակել, մամուլին չի փոխանցել Թրամփին վարկաբեկող տեղեկությունը

    Քլափեր. Հետախուզությունը չի հեղինակել, մամուլին չի փոխանցել Թրամփին վարկաբեկող տեղեկությունը

    13.01.2017| 12:26
    Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ հետախուզական գործակալությունները չեն տարածել տեղեկություն, որ ռուսներն ունեն Թրամփին վարկաբեկող անձնական և ֆինանսական նյութեր: Քլափերի փոխանցմամբ, հետախուզությունը չի կազմակերպել Թրամփին վարկաբեկող տեղեկության արտահոսքը: