Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Մոսկվա այցի ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
APA գործակալության փոխանցմամբ՝ երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը։ Որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, որին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։ Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն է 1997-ի հունվարից։
Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել ԱՊՀ տնտեսական կյանքի վրա՝ ասվում է ԱՊՀ երկրների վերաբերյալ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության հաշվետվությունում:
«ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռևս կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի վերաբերյալ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել հարցի շուրջ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ ու մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները:
Մոսկվայում համոզված են, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում հարգանքը պետք է ավելի մեծ լինի, և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսության հույս ունեն՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Ս. Պատարագը կսկսվի 10.30-ին: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:
Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության օրոք մտադիր է կենտրոնանալ վերջին շրջանում կորցրած վստահությունը վերականգնելու վրա՝ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստման գործընթացը՝ ըստ Կրեմլի մամուլի ծառայության:
Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված է 95,8 հազար աշխատանք փնտրող, որոնցից 80,8 հազարը` շուրջ 84,4 տոկոսը, գործազուրկ է:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...