-
12.01.2017|
12:06
Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո:
-
12.01.2017|
12:05
ԿԸՀ-ն սահմանեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը:
-
12.01.2017|
12:03
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է 2016-ի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո՝ հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով հարցումը, որն անցկացրել է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը:
-
12.01.2017|
12:02
ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետևանքներից, որն իրականացնում է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ՝ ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
-
12.01.2017|
12:01
Կրեմլն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող փաստեր չունի:
-
12.01.2017|
12:00
Անգիոպլաստիկա տարած Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի առողջական վիճակը լավ է։ Վարչապետն ուշքի է եկել վիրահատությունից հետո և արդեն խորհրդակցություններ է վարում հեռախոսով։
-
12.01.2017|
11:59
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան ազատազրկման դատապարտված այն անձինք, որ չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն՝ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
-
12.01.2017|
11:57
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն: Հանդիպման ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին:
-
12.01.2017|
11:50
Ամերիկյան վերլուծական կենտրոնի կարծիքով, ՀԱՊԿ-ում տարաձայնությունների հետևանքով կազմակերպությունը չի քանդվի, սակայն, «հաստատ կթուլանա»:
-
12.01.2017|
11:46
Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև բառերի պատերազմ է սկսվել՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մեղադրել է Կրեմլին «կեղտոտ գործերի» մեջ, իսկ ՌԴ դեսպանատունը քննադատել է Մեծ Բրիտանիային հակառուսական հռետորաբանության համար՝ գրում է BBC-ի թղթակից Ջեյմս Լանդեյլը: