-
11.01.2017|
17:57
«Գազպրոմը» Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում՝ լրագրողներին ասել է Վրաստանի էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որ հունվարի 10-ին «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցով: Դա երրորդ հանդիպումն էր վերջին ամսում:
-
11.01.2017|
17:55
Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեին։
-
11.01.2017|
17:53
Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանների վրա՝ հաղորդում է T24 թուրքական կայքը։
-
11.01.2017|
17:50
Վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի երկու տեղակալներին՝ Արեգ Գալստյանին և Իոսիֆ Իսայանին ազատել է աշխատանքից:
-
11.01.2017|
17:49
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին խոստացել է թալիբներից վրեժ լուծել Քաբուլում կրկնակի ահաբեկչության համար, որի հետևանքով առնվազն 38 մարդ զոհվել է և ավելի քան 70 մարդ վիրավորվել:
-
11.01.2017|
17:49
Հանրապետության տարածքում հունվարի 12-ին, 14-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
-
11.01.2017|
17:45
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
-
11.01.2017|
17:44
Սերբիան Ֆրանսիայից պահանջում է արտահանձնել Կոսովոյի նախկին վարչապետին: Բելգրադը պնդում է, որ նախկին դաշտային հրամանատար Ռամուշ Հարադինայն ու նրա ղեկավարությամբ գործած ջոկատները 1998-1999-ին Կոսովոյում ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել:
-
11.01.2017|
17:43
Բոլոր ցուցանիշներով յոթ տարում ԱՄՆ-ը առաջընթաց է գրանցել՝ երեկ Չիկագոյում հրաժեշտի ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
-
11.01.2017|
17:42
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն: Նա կանցնի պարտականությունների կատարմանը հունվարի 16-ից: Նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: