-
08.01.2017|
12:06
Սիրիայի կառավարությունն ընդունել է Հալեպի փուլային վերականգնման պլան՝ հայտնում է SANA գործակալությունը։
-
08.01.2017|
12:05
Բաղդադն ու Անկարան պայմանավորվել են ռազմաբազայից թուրքական զորքերի դուրսբերման շուրջ, որը գտնվում է Իրաքի հյուսիսում՝ Բաաշիկա բնակավայրի մոտ՝ հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին։
-
08.01.2017|
12:03
Սկսենք փաստից, որ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիտովի մեկնումից հետո համարյա մեկ տարի Աստանան Երևանում դեսպան չուներ (2015-ի հունիսի 24-ին Այիմդոս Բոզջիգիտովը հավատարմագիրն արդեն հանձնել էր Ղրղզստանի նախագահին, իսկ Թիմուր ՈՒրազաևը Հայաստան եկավ միայն 2016-ի մայիսի 6-ին):
-
08.01.2017|
12:01
Թվում է՝ նախընտրական արշավը ԱՄՆ-ում շարունակվում է: Պաշտոնակալությունից երկու շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը, կարծես, դեռ նախապատվությունը տալիս է «թեկնածուի» դերին՝ անխնա քննադատում է ընդդիմախոսներին ու թշնամական ճամբարի դաշնային կառավարությանը:
-
07.01.2017|
20:34
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:
-
07.01.2017|
16:03
Հայաստանում հոգևոր դասը վաղուց քաղաքական գործընթացներում ոչ թե կանգնում է հանրության կողքին և նրա հետ միաբանված հորդորում իշխանություններին արդարացի լուծումներ տալ խնդիրներին, այլ իշխանության «ասեղը թելելով»` կոչ է անում հանրությանը ենթարկվել նրա պահանջներին։ Եթե անգամ հանրային պահանջներն ինչ-որ առումով խոցելի են, ապա առավել ևս պետք է մարդկանց կողքին լինել ու հանդուրժողականություն սերմանել։
-
07.01.2017|
15:52
Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացող Էշթոն Քարթերը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով:
-
07.01.2017|
15:51
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայերեն է շնորհավորել Սուրբ ծնունդը։ Վարչապետի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մեր հայ համաքաղաքացիներին եւ եղբայրական հայ ժողովրդին շնորհավորում եմ Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան Տօնի առթիվ:
-
07.01.2017|
15:50
Ռուսաստանը «ծրագրում էր միջամտել» ու «միջամտել է» ԱՄՆ ընտրություններին՝ ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Ես կարծում եմ` ռուսներն իսկապես մտադիր էին միջամտել ու միջամտել են»,- ասել է նա։
-
07.01.2017|
15:50
Թուրքիայի իշխանությունները հեռացրել են պետական հեղաշրջման փորձին մասնակից ավելի քան 6 000 մարդու, հայտնում է Reuters-ը: