-
04.01.2017|
20:26
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
-
04.01.2017|
11:17
Brent նավթի բարելի գինն աճել է 3 %-ով և կազմել 58 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի գնաճը պայմանավորված է ՕՊԵԿ-ի երկրներում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ:
-
04.01.2017|
11:16
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017-ի հունվարի 1-ից ստանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
-
04.01.2017|
11:15
ՀՀ նախագահը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր. «Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
-
04.01.2017|
11:09
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ հունվարի 4-ին հանդիպելու է անջատական Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկիի հետ:
-
04.01.2017|
11:06
Իրանի կառավարությունը հաստատել և հրապարակել է եվրոպական ու ասիական էներգետիկ 29 ընկերությունների ցանկը, որ կարող են մասնակցել նավթի և գազի արդյունահանման ծրագրերին:
-
04.01.2017|
11:05
Սիրիայի ապստամբ ուժերը հայտարարել են, որ սառեցնում են Ռուսաստանի միջնորդած խաղաղ բանակցությունները, որովհետև Սիրիայի կառավարական զորքերը հրադադարի հաստատումից չորս օր անց՝ հունվարի 2-ին ակտիվացրել են գրոհները Դամասկոսի և Հալեպի շրջաններում:
-
04.01.2017|
11:04
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է՝ ոչ մի ապացույց չկա, որ Ռուսաստանի հաքերային հարձակումները ազդել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա:
-
04.01.2017|
11:02
Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով և փորձություններով լի ժամանակաշրջան էր:
-
04.01.2017|
11:00
ԱՄՆ-ը նորից զարմացրեց: 2016-ի տարեվերջին Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի փոխարեն նշանակեց դեսպան Ռիչարդ Հոգլանդին: Նա դիվանագիտական աշխատանքի 30-ամյա փորձ ունի՝ 2003-2006-ին եղել է ԱՄՆ դեսպան Տաջիկստանում, 2008-2011-ին՝ Ղազախստանում, 2011-2013-ին՝ Պակիստանում: