-
31.12.2016|
02:19
CNN-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են փակել Մոսկվայում գործող անգլո-ամերիկյան դպրոցը, ԱՄՆ-ի դեկտեմբերի 29-ին սահմանած նոր պատժամիջոցներից հետո։
-
31.12.2016|
02:17
2017-ի հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս ՈՒոռլիքին՝ հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
-
30.12.2016|
18:22
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական գործերով իրականացված մեծածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:
-
30.12.2016|
18:19
Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում երեկ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիայից հետո գյուղ է մեկնել Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն ու փաստահավաք աշխատանքներ իրականացնել։
-
30.12.2016|
12:49
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
-
30.12.2016|
12:48
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գնահատականի վերաբերյալ։
-
30.12.2016|
12:47
APA-ին տված հարցազրույցում Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, որ հունվարի 1-ից նախագահելու է ԵԱՀԿ-ում, անդրադարձել է ԵԱՀԿ տիրույթի հակամարտություններին։
-
30.12.2016|
12:46
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, խորհրդարանի պաշտպանական, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի նախագահ Զիաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ չնայած մի շարք ոլորտներում կան տնտեսումներ, սակայն ռազմական բյուջեի հարցում չկան խնդիրներ։
-
30.12.2016|
12:45
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ը խնդիրներ չի լուծում, այլ ստեղծում է:
-
30.12.2016|
12:44
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է թողնեն վեճերն ամերիկյան ընտրությունների ընթացքում կիբեռհարձակումների վերաբերյալ ու «զբաղվեն սեփական կյանքով», հայտնում է Reuters-ը։