-
30.12.2016|
12:43
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին:
-
30.12.2016|
12:42
Այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
-
30.12.2016|
12:41
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև գործարքի շրջանակում Սիրիան կարող է բաժանվել մի քանի ոչ-պաշտոնական տարածաշրջանային ազդեցության գոտիների՝ հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
-
30.12.2016|
12:40
Ըստ ԱՄՆ-ի մամուլի, առաջիկայում Վաշինգտոնը կհայտարարի նախընտրական շրջանում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կայքէջերը հաքերային գրոհի ենթարկելու համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
-
30.12.2016|
12:39
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որ հունվարի 1-ից է ստանձնելու պաշտոնը, ցանկություն է հայտնել հանդիպել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
-
30.12.2016|
12:38
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերով կհաջողվի մինչև Ամանոր հրադադար հաստատել ամբողջ Սիրիայի տարածքում:
-
30.12.2016|
12:36
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է հակառակորդի կորուստների մասին:
-
30.12.2016|
12:35
«Խստագույնս դատապարտում ենք այսօր Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ծառայակիցներին»,- հայտարարում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
-
30.12.2016|
12:34
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին առավոտյան տեղի ունեցած մարտերի մասին՝ պնդելով, թե «Հայաստանի Զինված ուժերի հետախուզական խումբն» է փորձել խախտել սահմանը, բայց հայտնվել է ադրբեջանական ստորաբաժանումների դարանում և «ստիպված է եղել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ կրելով նահանջել»:
-
30.12.2016|
12:33
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն գործողությանը: