Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը, որ առաջադրվել է 2017-ի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում, հայտարարել է, թե Եվրոպայում անվտանգության խնդիրների մեղավորը Շենգենյան գոտում ազատ տեղաշարժվելու սկզբունքն է:
Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նա տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակից լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:
«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 -ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինքով՝ ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչության մեջ կասկածվող անձը՝ ծագումով Թունիսից Անիս Ամրին, Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է:
«Փսիլայֆ» հոգեբանական աջակցության կենտրոնի ղեկավար, հոգեբան ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ մեր զրույցի թեման Ամանորն է. նախատոնական տրամադրություն, առատ սեղան, բարեմաղթանքներ, սպասումներ, ամեն ինչ նորից սկսելու ցանկություն:
Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում որոշվեց Իտալիայի սուպերգավաթակիրը: Վճռական հանդիպումը Թուրինի «Յուվենտուսի» ու իտալական մյուս գրանդ ակումբի՝ Միլանի համանուն թիմի միջև էր:
Վերջին տարիներին Հայաստանում ակնհայտորեն շահարկվում է մեր ընտանիքներում կատարվող բռնությունների հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է, դարձվում մի մեծ, գրեթե համաշխարհային հիմնախնդիր: Նույնիսկ նոր հասկացություն է ասպարեզ բերվել` «ընտանեկան բռնություն»: Ինչո՞ւ:
ՈՒսումնասիրվում և քննարկվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հնարավոր միացման ձևաչափը՝ ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը՝ չնշելով ժամկետները:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն առաջիկա ամսում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եռակողմ հանդիպում կունենան՝ հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» գործակալությունը: Երեք նախագահները կքննարկեն Սիրիայի ապագայի հարցերը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին և «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադևոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...