-
23.12.2016|
13:08
Ռումինիայի կառավարությունը առաջին անգամ կարող է գլխավորել մահմեդական կին: Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած սոցիալ-դեմոկրատներն ու լիբերալները առաջադրել են Սևիլ Շայդեխի թեկնածությունը:
-
23.12.2016|
13:07
ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական աշխատակազմին կից ստեղծված Առևտրի ազգային խորհրդի նախագահ է նշանակել Փիթեր Նավարոյին, որ հայտնի է Չինաստանի հանդեպ կոշտ քննադատական դիրքորոշմամբ։
-
23.12.2016|
13:06
Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
-
23.12.2016|
13:05
Մոսկվայում հուղարկավորել են երկուշաբթի օրը Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին։ Արարողությանը մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախօրեին Պուտինի հրամանագրով Կառլովին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։
-
23.12.2016|
13:04
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի անցկացման նպատակով:
-
23.12.2016|
13:03
Ռուս-ամերիկյան հարաբերություններն այժմ սառեցված են կամ հասցված՝ նվազագույն մակարդակի՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով, որ Մոսկվան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից առավել կառուցողական քաղաքականություն է ակնկալում:
-
23.12.2016|
13:01
Սիրիայի ապագան վճռվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ՝ այս ուղերձն էր ուզում տեղ հասցնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ընդունելով Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներին:
-
23.12.2016|
12:57
Տարեմուտի հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:
-
23.12.2016|
12:47
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
-
23.12.2016|
12:11
Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում «Կանչ» ցուցահանդեսով եզրափակվեց ցուցահանդեսային 2016 թվականը։ Այն մեկնարկեց դեկտեմբերի 13-ին, ավարտվեց 21-ին։ Սա առիթ էր զրուցելու ցուցահանդեսի կազմակերպիչ, գեղանկարիչ ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։