Թուրքիան պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունները զերծ պահել խոչընդոտներից՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Նա ընդգծել Է, որ սպանությունը կատարել է «արմատական իսլամական ահաբեկիչը» և հավելել, որ դա «քաղաքակիրթ կարգի բոլոր կանոնների խախտում է»: Թրամփը ցավակցություն Է հայտնել դեսպանի ընտանիքին:
Բեռլինում երեկ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 12-ի, կան տասնյակ վիրավորներ։ Բեռնատարը մխրճվել էր Սուրբծննդյան մարդաշատ տոնավաճառներից մեկի մեջ։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, նրա կողքը նստած ուղևորը հիվանդանոցում մահացել է։ Ըստ ոստիկանության՝ նա լեհ էր:
Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ՈՒկրաինայի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելու համար: Պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ կմնան մինչև 2017-ի հուլիսի 31-ը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 1200 կրակոց:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակներում դեկտեմբերի 19-ին ներկայացրել է Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...