-
20.12.2016|
15:05
Վարորդը, որը բեռնատարով մխրճվել է Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ, կարող է պակիստանցի փախստական լինել՝ հայտնում է Welt պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
-
20.12.2016|
15:03
Մոսկվայում սպանվել է ՌԴ ԱԳՆ Լատինաամերիկյան դեպարտամենտի բաժնի ղեկավար Պյոտր Պոլշիկովը։ Դիվանագետի դին հայտնաբերվել է նրա բնակարանում։ Դեպքի վայրում եղել են տրավմատիկ զենքի փամփուշտներ
-
20.12.2016|
15:02
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և վստահեցրել, որ ահաբեկիչները կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը:
-
20.12.2016|
15:01
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Դա սարսափելի ողբերգություն է: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր ռուսաստանցիներին, որ այսօր ծաղիկներ են բերել՝ չնայած ուշ ժամին:
-
20.12.2016|
15:01
Իրկուտսկում «Բոյարիշնիկ» խտանյութից թունավորման զոհերի թիվը հասել է 54-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին: Խտանյութը պարունակում է մեթիլային սպիրտ: Հիվանդանոցներում մահացել է 25 մարդ:
-
20.12.2016|
15:00
Թուրքիան պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունները զերծ պահել խոչընդոտներից՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
-
20.12.2016|
14:59
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Նա ընդգծել Է, որ սպանությունը կատարել է «արմատական իսլամական ահաբեկիչը» և հավելել, որ դա «քաղաքակիրթ կարգի բոլոր կանոնների խախտում է»: Թրամփը ցավակցություն Է հայտնել դեսպանի ընտանիքին:
-
20.12.2016|
14:58
Բեռլինում երեկ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 12-ի, կան տասնյակ վիրավորներ։ Բեռնատարը մխրճվել էր Սուրբծննդյան մարդաշատ տոնավաճառներից մեկի մեջ։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, նրա կողքը նստած ուղևորը հիվանդանոցում մահացել է։ Ըստ ոստիկանության՝ նա լեհ էր:
-
20.12.2016|
14:57
Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ՈՒկրաինայի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելու համար: Պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ կմնան մինչև 2017-ի հուլիսի 31-ը:
-
20.12.2016|
14:56
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 1200 կրակոց: