-
16.12.2016|
22:08
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է դիվանագիտական ճնշումները Սիրիայի հակամարտությունում ներգրավված պետությունների վրա։
-
16.12.2016|
22:05
Ադրբեջանն ու Ռուսաստանը լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ քննարկումների տեղիք էին տալիս՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո:
-
16.12.2016|
22:04
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը։
-
16.12.2016|
22:03
Բաքվում անցկացվող տնտեսական համագործակցության հարցերով ռուս- ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են ներդրումային համագործակցությունը։
-
16.12.2016|
22:01
2011-ից սկսած՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, քանիցս ներկայացրել է ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ երաժշտական կոմպոզիցիան: Նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի կողմից ստեղծվող գունեղ ու տպավորիչ պատկերների շնորհիվ հանդիսատեսն ակամայից տեղափոխվում է այլ իրականություն:
-
16.12.2016|
15:57
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
-
16.12.2016|
14:56
Ըստ ամերիկյան ազդեցիկ կազմակերպություններից մեկի` կան կենսաբանական զենքի առաջադեմ տեսակներ, որոնք ունակ են մարդկանց վրա ազդելու ըստ նրանց էթնիկ պատկանելության:
-
16.12.2016|
14:48
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը:
Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:
-
16.12.2016|
12:13
Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ:
-
16.12.2016|
11:46
Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ: