-
15.12.2016|
17:05
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
-
15.12.2016|
17:03
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ռոլանդ Շառոյանը նշանակվել է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարով:
-
15.12.2016|
17:03
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող՝ կառավարության օրինագիծը: Կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
-
15.12.2016|
17:02
ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հազար դրամների օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից պարտադիր ամեն ամիս հազար դրամ գանձել՝ վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով:
-
15.12.2016|
17:01
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և շնորհավորել է Հալեպում զինյալների դեմ հաղթանակը՝ նշելով, որ դա Իրանի համար հաղթանակ է ԱՄՆ-ի նկատմամբ:
-
15.12.2016|
17:00
ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում հինգ ժամ դռնփակ քննարկումից հետո չկարողացան հաստատել միասնական հայտարարության տեքստը, որով առաջարկվում էր չընդլայնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների ձևաչափը` հրաժարվելով անդամակցության գործընթացը սառեցնելու գաղափարից:
-
15.12.2016|
15:26
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հիշատակին:
-
15.12.2016|
14:36
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար:
-
15.12.2016|
14:20
Հունվարի 7-8-ը, ժամը` 17:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Էլզայի և Աննայի զարմանահրաշ արկածները» սառցեշոուն:
-
15.12.2016|
11:17
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: