-
11.12.2016|
11:21
Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումի» շրջանակներում ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը հանդիպել է Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորի հետ:
-
11.12.2016|
11:20
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո հայտարարել է, որ կառավարությունը կառաջարկի երկարացնել արտակարգ դրությունը մինչ 2017-ի հուլիսի 15-ը։
-
11.12.2016|
11:19
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են:
-
11.12.2016|
11:18
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը մեկնաբանել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հայտարարությունը՝ հաղորդում է CBS հեռուստաալիքը:
-
11.12.2016|
11:17
Եվրագոտու բնակիչների 78 %-ն անհրաժեշտ է համարում եվրագոտում էական տնտեսական բարեփոխումները՝ հայտնում է Եվրահանձնաժողովը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:
-
11.12.2016|
11:16
Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։ Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։
-
11.12.2016|
11:15
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակիցները նոր օդային գրոհներ են սկսել Հալեպում ապստամբների վերահսկողության տակ մնացած տարածքում, մինչ Ֆրանսիայում և Շվեյցարիայում բանակցություններ են վարվում Սիրիայի խոշորագույն քաղաքը փրկելու շուրջ:
-
11.12.2016|
11:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր:
-
11.12.2016|
11:10
Թուրքիայի իշխանությունները 55 մարդու, այդ թվում` տասնյակ գործարարների ձերբակալման որոշում են կայացրել Ֆեթուլլահ Գյուլենին ֆինանսավորելու կասկածանքով: Իշխանությունները պնդում են, թե Ամերիկայում բնակվող հոգևորականը նաև այդ գումարներն է օգտագործել հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:
-
11.12.2016|
11:09
Հաջորդ տարեսկզբից ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնող Ավստրիան հայտարարում է, թե հակամարտությունների կարգավորումն իր առաջնահերթություններից մեկն է լինելու՝ Թվիթերում գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ ապագա նախագահ Սեբաստիան Կուրցը:
">Հետադարձ կապ