-
10.12.2016|
00:26
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում, անդրադառնալով եռանախագահների կողմնորոշմանը ԼՂ հակամարտության մասին, ասել է. «Եռանախագահող երկրները ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառման սպառնալիքը: Պարզ է, թե ում է ուղղված դա»:
-
10.12.2016|
00:25
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով:
-
10.12.2016|
00:24
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անհավանական չի համարում: Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նախարարը նշել է, որ նման հանդիպումների պետք է ավելի ուշադիր պատրաստվել:
-
10.12.2016|
00:23
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է ԼՂՀ հարավային և հարավարևելյան շրջաններում տեղակայված զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը և տիրող իրավիճակին: Նախագահները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի և մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:
-
10.12.2016|
00:22
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Նախարար Սուրեն Կարայանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավելի խորացնելու:
-
10.12.2016|
00:21
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հավաքի արդյունքներով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսենսուս դեռ չկա:
-
10.12.2016|
00:20
Վենետիկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին:
-
10.12.2016|
00:19
Սիրիական ընդդիմադիր խմբավորումները խոչընդոտում են խաղաղ բնակչությանը Հալեպի արևելյան շրջանից տարհանելուն՝ հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը:
-
10.12.2016|
00:18
Թուրքիայի դատախազությունն Ստամբուլի համալսարանի 87 աշխատակցի ձերբակալելու լիազորություն է ստացել անցած հուլիսին Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում:
-
10.12.2016|
00:17
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը իր նկատառումներն է հայտնել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝ կենտրոնանալով հայաստանյան իրողությունների վրա:
">Հետադարձ կապ