-
08.12.2016|
18:44
Այսօր ժամը 11-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը: Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդը) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ Նախարար Վիգեն Սարգսյանը պատահարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:
-
08.12.2016|
18:40
Դեկտեմբերի 10-ին կայանալիք գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը։ Կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
-
08.12.2016|
17:20
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը ժամանել է Մոսկվա։ «Ես հանդիպելու եմ ազդեցիկ գործարարների և գաղափարական առաջնորդների հետ»,- ասել է Փեյջը և հավելել, որ Մոսկվայում կմնա մինչև դեկտեմբերի 13-ը:
-
08.12.2016|
17:20
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Սաուդյան Արաբիային մեղադրել Է Մերձավոր Արևելքում պատերազմներ հրահրելու մեջ՝ հաղորդում է The Guardian-ը։
-
08.12.2016|
17:19
ՀՀ կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան՝ կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ նստաշրջանի օրակարգին կարվեն լրացումներ:
-
08.12.2016|
17:18
«Ժամանակը» գրում է. «Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին երկու՝ ՀԲԸՄ/ֆեսյբուքյան ասուլիսից և խմբագիրների հետ ունեցած հանդիպումից հետո իր դժգոհությունն է հայտնել նեղ շրջապատում՝ նրան կոչելով շոումեն։
-
08.12.2016|
17:17
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպել է տարածքային կառավարման ոլորտի պատասխանատուների և վարչակազմերի ղեկավարների հետ:
-
08.12.2016|
17:16
Դեկտեմբերի 8-ին ԼՂՀ իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում:
-
08.12.2016|
17:16
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երկու շաբաթում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման քայլերի ժամանակացույցը:
-
08.12.2016|
17:14
Անցյալ 2 օրերին սիրիական բանակի ստորաբաժանումներն ու նրանց հարող զորամիավորումները Հալեպում շարունակել են Հին քաղաքն ազատագրել ընդդիմադիրներից:
">Հետադարձ կապ