-
08.12.2016|
10:26
Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (շուրջ 40 անգամ):
-
08.12.2016|
08:43
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը զիջելու գործարքը ճիշտ է համարում՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:
-
08.12.2016|
08:42
Համբուրգում ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակում կկայանա ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
08.12.2016|
08:41
2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում գազը չի թանկանա՝ դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին։
-
08.12.2016|
08:40
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Համբուրգում հանդիպման հնարավորությունը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
08.12.2016|
08:39
Մեքսիկայի արտգործնախարար Կլաուդիա Ռուիս Մասիեուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի տնօրինում մեխանիզմի, որը մեքսիկական կողմին կստիպեր վճարել ընդհանուր սահմանին պատի կառուցման համար:
-
08.12.2016|
08:38
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Կատարված մարումների արդյունքում սեպտեմբերին 820 մլն ընդհանուր պարտքը հասել է 145,2 մլն դրամի:
-
08.12.2016|
08:37
Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի այցի օրը ընտրել է ոչ պատահական:
«Մենք այսօր Գյումրի էինք գնացել, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցեինք»,-ԱԺ-ում ասաց վարչապետը:
-
08.12.2016|
08:35
Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում՝ ԱԺ-ում, մեկնաբանելով լրագրող Վահե Մակարյանի ու իր միջև միջադեպը, ասաց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
-
08.12.2016|
08:34
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում ադրբեջանական SOCAR ընկերության պատրաստակամությանը՝ գնելու Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը: