-
07.12.2016|
11:49
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են տարեկան ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի, սակայն անհրաժեշտ են որոշակի քայլեր՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։
-
07.12.2016|
11:48
ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հավանությում են տվել անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ավելի քան 40 նախագծերի փաթեթի` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
-
07.12.2016|
11:47
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն սկսել Է աճել, երբ նա հայտարարել է, որ չի մասնակցելու 2017-ի նախագահական ընտրություններին՝ վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները:
-
07.12.2016|
11:47
Ֆրանսիայի ՆԳ նոր նախարար է նշանակվել Բրյունո լե Ռուն՝ Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության ղեկավարը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությանը: Լե Ռուն կփոխարինի վարչապետ նշանակված Բեռնար Կազնյովին:
-
07.12.2016|
11:46
Իրանը կնպաստի Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը, իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Ռեզա Նեմաթզադեն:
-
07.12.2016|
11:45
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին:
-
07.12.2016|
11:44
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները, փոխանցում է պաշտպանության նախարարությունը:
-
07.12.2016|
11:43
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արգելել դեմքը փակող հագուստը՝ փարանջա կամ նիքաբ: «Մեզ մոտ ընդունված է ցույց տալ դեմքը, այդ իսկ պատճառով թաքցնելը անթույլատրելի է»,- հայտարարել է Մերկելը՝ իր գլխավորած քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ:
-
07.12.2016|
11:42
Լեհաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին չի կարող արտահանձնվել ԱՄՆ-ին, որտեղ մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ:
-
07.12.2016|
11:41
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ բանակցությունները անվանել է բովանդակային: