-
07.12.2016|
11:41
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ բանակցությունները անվանել է բովանդակային:
-
07.12.2016|
11:40
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում՝ պետպատվեր տեղերի սպառված լինելու մեջ:
-
07.12.2016|
11:38
ՀՀ վարչապետի որոշմամբ նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստն անցկացրել է աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
-
07.12.2016|
11:37
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը արտառոց չի համարում։
-
07.12.2016|
11:36
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումի պատճառները նույնն են, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանինը:
-
07.12.2016|
11:35
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տալու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին խզել միջուկային համաձայնագիրը։
-
07.12.2016|
11:34
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հրաժարական է տվել: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական կառավարության նոր ղեկավար է նշանակվել ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը:
-
07.12.2016|
11:33
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, դադարեցվելու է թվային ցանցով հեռարձակումը։
-
07.12.2016|
11:32
ԱՄՆ-ը ու Ճապոնիան պայմանավորվել են, որ ԱՄՆ-ը դեկտեմբերի 22-ից կվերադարձնի Օկինավայի 4 հազար հեկտար հողատարածքը՝ մի մասը այն տարածքի, որտեղ տեղակայված էին ամերիկյան ռազմակայանները:
-
07.12.2016|
11:31
Անցած շաբաթ Ադրբեջանում երեք լրագրողի ձերբակալությունից հետո
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումները ազատ խոսքի նկատմամբ: