-
03.12.2016|
01:17
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Էստոնիային և Լեհաստանին կոչ է արել մինչև ՀՆԱ 2 տոկոսը մեծացնել պաշտպանական ծախսերը։ Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթում նա ասել է. «Ես ուզում եմ, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ հետևի ՀՆԱ 2 տոկոսի չափով համաձայնեցրած թիրախային ծախսերին։
-
03.12.2016|
01:16
Եթե որևէ տեղեկատվություն չենք հայտնում այդ պահի դրությամբ, արվում է անվտանգության նկատառումներից ելնելով, պետք չէ ինքնանպատակ դարձնել ինչ-որ բան հայտնելը՝ Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ նախօրեին Արցախում, հատկապես՝ Մարտունու ուղղությամբ լարվածության ու վիրավորների մասին տեղեկատատվությանը։
-
03.12.2016|
01:15
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է «Թուրքական հոսքի» համաձայնագիրը, կողմ են քվեարկել 223 պատգամավորներից 210-ը:
-
03.12.2016|
01:14
Երկու երկրների հետագա համագործակցությունը կքննարկվի Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի՝ դեկտեմբերի 6-7-ին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում:
-
03.12.2016|
01:13
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դրամահավաք է հայտարարել քաղաքական նոր կուսակցության համար:
-
03.12.2016|
01:12
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կարիքների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Այցի նպատակը նախընտրական միջավայրի գնահատումն ու խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է:
-
03.12.2016|
01:12
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 2-ից փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պատճառը ձնահոսքի վտանգն է։
-
03.12.2016|
01:11
Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնի ռուսական մասնաճյուղը սկսում է Renault Kaptur մակնիշի ավտոմեքենայի արտահանումը Հայաստան: Առաքումը իրականացվում է ԵԱՏՄ լիիրավ անդամի Հայաստանի կարգավիճակին համապատասխան: Հայաստանը կլինի 17-րդ երկիրը, որտեղ արտահանվում են Ռուսաստանում արտադրված Renault ավտոմեքենաներն ու պահեստամասերը:
-
03.12.2016|
01:10
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծում է, որ Եվրամիությունը հաջորդ տարի կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
-
03.12.2016|
01:07
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին անգամ վառեց Սպիտակ տան Սուրբ Ծննդյան եղևնու լույսերը՝ կոչ անելով ամերիկացիներին տոնական օրերին չմոռանալ հիվանդներին և քաղցածներին, մերձավորների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեին: