02.12.2016|
12:08
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով հանձնակատար Սթիվեն Օ'Բրայենն ահազանգել է, որ «Հալեպը կարող է վերածվել հսկայական գերեզմանոցի»: Տեսակապով Լոնդոնից դիմելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, Օ'Բրայենն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: