-
01.12.2016|
15:49
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Նոբելյան մրցանակի այս տարվա 4 դափնեկիրների: Գրականության բնագավառում մրցանակին արժանացած երգիչ Բոբ Դիլանը նրանց թվում չէր:
-
01.12.2016|
15:49
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) 14 անդամները համաձայն են կրճատել նավթի արդյունահանումը օրական 1,2 միլիոն բարելով՝ կասեցնելու նավթի միջազգային գնի կտրուկ անկումը:
-
01.12.2016|
15:48
Դեկտեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, դեկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
01.12.2016|
15:46
Կրեմլի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ երրորդ զրույցը մեկ շաբաթվա ընթացքում:
-
01.12.2016|
15:08
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի Մոցարտի երաժշտության երեկո:
-
01.12.2016|
09:49
2017-ը հաջող է լինելու կենդանակերպի բոլոր նշանների համար՝ լինելով Վեներայի հովանավորության տակ՝ ասել է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
-
01.12.2016|
09:45
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանին:
-
01.12.2016|
09:44
AzerTage գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը չի տվել արժանի արդյունքներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը:
-
01.12.2016|
09:44
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին կայցելի տարածաշրջան։
-
01.12.2016|
09:43
«Ինձ համար մեծ պատիվ էր ԵԱՀԿ Մինսկի խմբում լինել ԱՄՆ համանախագահ։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հավատարիմ կմնան հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից ոչ մեկը պատերազմ չի ուզում»,- հայտարարել է Ջեյմս ՈՒոռլիքը: