-
01.12.2016|
09:42
APA-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը մնում է կայուն. «Այդ հարաբերությունները դրվել են մեր երկրների ղեկավարների կողմից և ամրապնդվել համաձայնագրերով, ժողովուրդների միջև բազմամյա բարեկամությամբ»։
-
01.12.2016|
09:41
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Rolling Stone-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտությունից։ «Ես հիասթափված եմ այն պատճառով, որ Հիլարին լավ նախագահ կլիներ։
-
01.12.2016|
09:40
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:
-
01.12.2016|
09:39
Մոսկվան հույս ունի, որ կստեղծվի Մեծ եվրասիական գործընկերություն՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
01.12.2016|
09:38
«Միշելը երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնի համար»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Rolling Stone-ին տված հարցազրույցում:
-
01.12.2016|
09:36
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին իր երեխաների հետ մամուլի ասուլիս է տալու, որի ժամանակ կքննարկի բիզնեսից վերջնականապես հեռանալու հարցը՝ այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
-
01.12.2016|
09:34
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող էին հիմք ստեղծել համակողմանի խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը APA-ին տված հարցազրույցում:
-
01.12.2016|
09:33
Իլհամ Ալիևին համացանցում վիրավորելը Ադրբեջանում քրեորեն հետապնդելի հանցագործություն է: Խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց գլխավոր դատախազի ներկայացրած աղմկահարույց օրինագծին, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում:
-
01.12.2016|
09:31
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Անկարայից Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ, որ թուրքական զինուժը Սիրիա է մտել նախագահ Ասադի վարչակազմը տապալելու համար:
-
01.12.2016|
09:30
Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: