-
30.11.2016|
19:40
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նոր բանակցություններ սկսելուն՝ ելույթ ունենալով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության անդամների առջև:
-
30.11.2016|
19:39
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: APA գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն ասել է, թե Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է:
-
30.11.2016|
16:20
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
-
30.11.2016|
16:19
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը՝ ձայների 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ:
-
30.11.2016|
16:18
Վիեննայում հանդիպելու են Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամները՝ քննարկելու նավթի համաշխարհային գները կարգավորելու հարցը:
-
30.11.2016|
16:18
Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
-
30.11.2016|
16:17
Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
-
30.11.2016|
16:16
Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 360 կրակոց:
-
30.11.2016|
16:15
Բելառուսի ու Ադրբեջանի նախագահները համակարծիք են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային իրավունքի նորմերի, նախ և առաջ՝ «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների» հիման վրա:
-
30.11.2016|
15:36
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։