-
28.11.2016|
07:13
«Նոր ուժեր» անվամբ ՈՒկրաինայում քաղաքական շարժում ստեղծած Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում կազմակերպել է ցույց, որին մասնակցել է մոտ հազար մարդ:
-
28.11.2016|
07:12
Կուբան սգում է նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի մահը: Երկրում չեղյալ են հայտարարվել համերգները և տոնախմբությունները, պետական հիմնարկներին տեղադրված դրոշները կիսով չափ խոնարհված են:
-
28.11.2016|
07:11
Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 16-րդ գագաթնաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
-
27.11.2016|
23:08
Նոյեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտական տոն էր. դահլիճի պատերի ներքո թևածում էր Մալերի երաժշտությունը։
-
27.11.2016|
19:31
Նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ն հրավիրել էր իր նախընտրական՝ 16-րդ համագումարը, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
-
27.11.2016|
14:49
Սիգար, մորուք և բերետ՝ Ֆիդել Կաստրոյին աշխարհն այսպես է ճանաչում: Նա ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերկար ելույթն է ունեցել և Գինեսի ռեկորդների գրքի մեջ է մտել որպես 638 մահափորձ վերապրած մարդ: Ամբողջ կյանքում սիգար է ծխել և ծխելուց հրաժարվել է մեկ ժամում:
-
27.11.2016|
14:47
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցավակցություն է հայտնել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։
-
27.11.2016|
14:46
Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ և Կուբայի ժողովրդին առաջարկել է «բարեկամության ձեռք»։
-
27.11.2016|
14:45
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ հույս է հայտնել, որ Կուբա կղզին կլինի ազատ։ Թրամփը միացել է 2506 բրիգադի վետերանների ասոցիացիային և կուբայական ծագմամբ ամերիկացիներին, որ նույնպես հույս էին հայտնել, որ Կուբա կղզին կդառնա ազատ։
-
27.11.2016|
14:45
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Գեորգի Կվիրիկաշվիլու կառավարությանն ու ծրագրին։ Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 110, դեմ՝ 19 պատգամավոր։