-
24.11.2016|
12:41
Եվրախորհրդարանը այս շաբաթ կքվեարկի Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու հարցով: Թուրքական իշխանությունները կեցվածք են ընդունել, որ այլ կողմ են նայում:
-
-
24.11.2016|
11:58
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ կլինի Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին:
-
24.11.2016|
11:57
Պետության համար լավագույն անվտանգության երաշխիքը սեփական ուժերի վրա հույս դնելն է՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այս կամ այն զինատեսակների գնման շուրջ ադրբեջանական կողմի բանակցությունները։
-
-
24.11.2016|
11:54
Դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
24.11.2016|
11:53
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որում նա նշել էր` ՀՀ-ն ընդունում է ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
-
24.11.2016|
11:52
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն չի ընդունել նախագահ Ֆրանսուա Օլանդին իմպիչմենթ հայտարարելու բանաձևի նախագիծը:
-
24.11.2016|
11:51
Թեհրանում 90 տարեկանում մահացել է Մեծն այալթոլլա Աբդուլքարիմ Մուսավի Արդաբիլին։ Վերջին մի քանի օրը Արդաբիլին սրտի կաթվածից հետո կոմայի մեջ էր գտնվում Թեհրանի կլինիկաներից մեկում։
-
24.11.2016|
11:50
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը ևս 10 տարով կնշանակի միջուկային համաձայնագրի պայմանների խախտում։