-
20.11.2016|
20:17
Bild-ի պատվիրած սոցհարցման արդյունքներով՝ Անգելա Մերկելի օգտին պատրաստ է քվեարկել գերմանացիների 55 %-ը, եթե չորրորդ անգամ թեկնածությունն առաջադրի Գերմանիայի կանցլերի պաշտոնում: 39 %-ը չի ուզում Մերկելին նորից տեսնել դաշնային կանցլեր:
-
20.11.2016|
20:17
Առնվազն 115 մարդ մահացել է, 150-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսում գնացքի վթարի հետևանքով։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը դեռ հստակ չի նշում վթարի պատճառը:
-
20.11.2016|
20:16
Ռուսաստանը և Չինաստանը հայտարարել են, որ ձգտելու են խթանել ազատ առևտուրը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
-
20.11.2016|
20:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով: Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
-
20.11.2016|
20:14
Վրաստանի կառավարության նոր կազմը հայտնի կդառնա երկուշաբթի՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ վերանշանակված Գեորգի Կվիրիկաշվիլին:
-
20.11.2016|
20:13
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դիտարկի միայն ԵՄ-ին անդամակցելու հարցը: Երկիրը քննարկում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հնարավորությունը:
-
20.11.2016|
20:12
ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սադատ Ասենսեիտովան:
-
20.11.2016|
20:10
Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալը պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
-
20.11.2016|
20:08
ԵՄ տրանսպորտի նախարարները Եվրահանձնաժողովին մանդատ կներկայացնեն Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի կնքման մասին բանակցությունների մեկնարկի համար, փոխանցում է Aviation Week-ը։
-
20.11.2016|
20:07
Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ստում է՝ Ստամբուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ասել է Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը։