-
19.11.2016|
23:38
Քիշնևի շրջանային դատարանը վճռել է 30 օրով կալանավորել Ստամբուլում Մոլդովայի գլխավոր հյուպատոս Վյաչեսլավ Ֆիլիպին՝ հայտնում է գլխավոր դատախազության մամլո քարտուղար Մարիա Վիերուին:
-
19.11.2016|
23:37
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Իրաքի ղեկավարների հետ՝ հայտնում է Թրամփի շտաբը:
-
19.11.2016|
23:32
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին, որ նրանք անլուրջ են մոտեցել Սիրիայում խնդիրների լուծմանը:
-
19.11.2016|
23:30
Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հարցը քննարկվելու է ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստում, որը կկայանա մոտ ժամանակներս Ռուսաստանում՝ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:
-
19.11.2016|
23:30
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Բուքինգհեմյան պալատը նորոգել աստիճանաբար՝ 10 տարում, որը կարժենա 369 մլն ֆունտ (մոտ 460 մլն դոլար)՝ հայտնում է BBC-ին։ Աշխատանքները կսկսվեն 2017-ի ապրիլին։ Նորոգման ժամանակ թագուհին ստիպված չի լինի տեղափոխվել նստավայրից։
-
19.11.2016|
23:28
Տասնյակ հազարավոր ցուցարարներ 4-րդ շաբաթն անընդմեջ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ցույցի են դուրս գալիս՝ պահանջելով նախագահ Պակ Կըն Հեի հրաժարականը՝ հայտնում է BBC-ին։
-
19.11.2016|
23:27
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուրբաթ երեկոյան հարցաքննել են գլխավոր դատախազության քննիչները 2014-ի հունվար-փետրվար ամիսներին Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՈՒկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
-
19.11.2016|
23:26
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը 233 միլիոն 365 հազար դրամ է հատկացրել Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման մաքսային վճարների հատուցման համար:
-
19.11.2016|
23:24
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ռուսաստանյան արտադրության ռազմական ուղղաթիռների գնումները՝ Պենտագոնի ղեկավարությունը ուրբաթ օրը պաշտոնական նամակով տեղեկացրել է Կոնգրեսին:
-
19.11.2016|
23:23
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի թեկնածուն կարծում է, որ Վաշինգտոնը պետք է բարելավի հարաբերությունները Անկարայի հետ՝ արտահանձնելով հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին: